Լրահոս

07.07.2014 11:34


Անտառում մեկ ամիս մոլորվելուց հետո մի կերպ գտել է դուրս գալու ճանապարհը

Անտառում մեկ ամիս մոլորվելուց հետո մի կերպ գտել է դուրս գալու ճանապարհը

ՌԴ Տիմովսկոյիե գյուղի բնկաչուհին, ով գնացել էր անտառ՝ վայրի հատապտուղներ հավաքելու, և մոլորվել էր, մեկ ամիս անց ինքնուրույն գտել է անտառից դուրս գալու ճանապարհը։

«Интерфакс»–ի փոխանցմամբ, 28–ամյա կինը անտառ էր գնացել 45–ամյա և 72–ամյա երկու տղամարդու հետ և մոլորվել։ Հետագա ուղղության ընտրության հարցում նրանք տարաձայնություն են ունեցել և 45–ամյա տղամարդը գնացել է այլ ճանապարհով, 28–ամյա կինը ու 72–ամյա տղամարդը՝ այլ։

Փրկարարներին հաջողվել էր գնտնել միայն 45–ամյա տղամարդուն, իսկ մյուս երկուսի որոնողական աշխատանքներն ապարդյուն էին անցել։ Մեկ ամսվա ընթացքում նրանք ոչինչ չեն կերել, միայն ջուր են խմել, իսկ գիշերը ծածկվել ծառի ճյուղերով։ Այնուհետև, թոշակառուն ուժասպառ է եղել և այլևս չի կարողացել շարունակել ճանապարհը։ Դրանից հետո ևս երկու օր կինը միայնակ է թափառել անտառով և մի կերպ գտնել է ելքը, բայց այդպես էլ չի կարողացել փրկարարներին ցույց տալ 72–ամյա տղամարդու գտնվելու ճշգրիտ վայրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը