Լրահոս

07.07.2014 11:48


Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ նախագահը պետք է կին լինի»

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ նախագահը պետք է կին լինի»

ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնը գերմաներեն «Դժվար որոշումներ» գրքի շնորհանդեսում Բեռլինում ասել է, որ եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ ղեկավարը կին լինի։ Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։ Նա նաև նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ երկիր կառավարելու հմտությունները դժվարին ժամանակաշրջանում։

Քլինթոնը չի հստակեցրել՝ ինքը կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ նա 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներից մեկն է։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը