Մերի Մովսիսյան. «Յուրաքանչյուր ազգային դավաճան պետք է պատժվի»
Միշտ ասել եմ ու նորից կասեմ՝ ամեն տեսակ մետները (այդ թվում՝ սերժամետները) մեր երկրում խարխլում են պետության հիմքերը, բայց արևմտամետներն ավելի վտանգավոր են ու անմիջական սպառնալիք երկրի համար։ Բացատրեմ՝ ինչու։ Նրանք միշտ արհեստական թիրախներ են հետապնդում, արհեստական օրակարգերի դեմ պայքարում։
Այսպես, մեր արևմտամետները մե՛կ պայքարում են Ռուսաստանի ու Պուտինի դեմ, մե՛կ նորից Ռուսաստանի դեմ (ու դա այն դեպքում, երբ աշխատավարձ են ստանում նույն Ռուսաստանից, քանզի պարադոքսալ կերպով հայտնվել են ռուսական կառույցում, ձեռքի հետ էլ այդ կառույցի երիտասարդ անդամների ուղեղի լվացմամբ են զբաղված։ Ինչևէ...), որն, ի դեպ, մեզ համար քիչ վտանգավոր է։ Առավել վտանգավորներն Արևումտքից են եկել ու մեր երկրում դեսպանություն են անում։ Ցավալին այն է, որ Հեֆերն կոչված ԱՄՆ դեսպանը Հայաստանում իրական ու շատ վտանգավոր թիրախ է, որը հովանավորի գործառույթներ է ստանձնել երկրում բոլոր հակաժողովրդական ծրագրերին աջակցելու հարցում՝ գործընկերական հարաբերությունների մեջ մտնելով իշխանության հետ, որը ոչ մի հարմար պահ բաց չի թողնում հակապետական ու հակաժողովրդական քայլերի դիմելու համար։ Ու փոխանակ պայքարեն Հեֆերնի և «վերջին բոլշևիկի» դեմ (բոլշևիզմը և արևմտյան արժեքները երկու իրար հակասող երևույթներ են)՝ պայքարում են արհեստական օրակարգերի, արհեստական թիրախների դեմ։
Ի դեպ, Հեֆերնն ու Սերժը պատրաստ են հանձնել, իսկ վերջերս՝ ավելի ակտիվ, Արցախի 7 ազատագրված տարածքները։ Դուրս է գալիս՝ «արևմտամետները» համաձայն են դրան. ազգային դավաճաններ են ու այս իշխանության ուղիղ դաշնակիցը։ Իսկ յուրաքանչյուր ազգային դավաճան պետք է պատժվի։ Այս թեմայով այնքան է գրվելու ու ասվելու, մինչև մեր արևմտամետների բանականությանը հասնի (եթե այն կա, իհարկե), որ արհեստական թիրախների դեմ պայքարը հանգեցնելու է ինքնաոչնչացման։

Մերի Մովսիսյան