Իրաքյան ուժայինները դուրս են մղել զինյալներին Տիկրիտի բազայից
Իրաքի կառավարական ուժերը դուրս են մղել «ԻԼԻՊ»–ի ահաբեկիչներին «Սփայքեր» ռազմական բազայից Տիկրիտ քաղաքում՝ երկրի կենտրոնական մասում։ Ինչպես տեղեկացնում է «Sky News Arabya» հեռուստաալիքը, իրաքյան ուժայինների բախումները զինյալների հետ շարունակվում են։ Թալ–Աֆար քաղաքում՝ Մոսուլից ոչ հեռու, տասնյակ ծայրահեղականներ են սպանվել։ Գրոհն իրագործվել է հատուկջոկատայինների և օդուժի օգնությամբ, երբ զինյալները շքերթ էին անցկացնում Նայվանա նահանգի ամենամարդաշատ բնակավայրերի փողոցներից մեկում։ Հեռուստաալիքի համաձայն՝ սպանվածների շարքերում մի քանի դաշտային հրամանատար կա։
Իրաքի ռազմական ավիացիայի հրամանատար Համիդ ալ Մալիկին Անբար նահանգում ավելի քան 12 հազար ռազմական թռիչք է իրականացրել։ Ալ Մալիկին ընդգծել է, որ կառավարական ուժերը բնակելի թաղամասերի ռմբակոծում չեն իրականացրել։ Ծայրահեղ շիաների իմամ Մուքթադ աս Սադրը, մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն, հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի քաղաքական մեկուսացման անհրաժեշտության մասին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։