Կարծիք

05.07.2014 19:41


Ստեփան Դանիելյան.

Ստեփան Դանիելյան.

Ղարաբաղի շուրջն ընթացող առևտուրը հետաքրքիր բնույթ է սկսում կրել: Ռուսաստանն ըստ երևույթին ադրբեջանցիներին առաջարկում է մի քանի շրջան` Ղարաբաղ զորք մտցնելու և Եվրասիական Միությանը անդամագրվելու դիմաց: Որպեսզի ադրբեջանցիները առաջարկին ավելի լուրջ մոտենան, Սերժը ռուսների հանձնարարականով Գեղամյանին ուղարկել էր Բաքու, որտեղ նա ըստ էության ասել է (ուշադիր կարդացեք տեքստը) , որ Հայաստանը կհամաձայնի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում` (ինչ-որ կարգավիճակում), եթե Ադրբեջանը համաձայնվի Եվրասիական Միություն մտնել:

Հետաքրքիր էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը այն մասին, որ հայերը պետք է վերադարձնեն 7 գրավված շրջանները (բացի Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքից):

Ի՞նչ է դա նշանակում: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության հասցեատերն Ադրբեջանն էր, այլ ոչ թե Հայաստանը և իմաստը երևի թե այն է, որ նա Ադրբեջանցիներին ասում է, որ եթե ռուսները ձեզ առաջարկում են երեք շրջան` Եվրազես մտնելու և Ղարաբաղ զորք մտցնելու դիմաց, մենք ավելի շատ բան ենք առաջարկում` ամբողջ 7 շրջան` Եվրազես չմտնելու և արդեն իրենց զորքը Ղարաբաղ մտցնելու դիմաց:

Ակնհայտ է, որ ամերիկյան առաջարկի իմաստը ռուսական առաջարկը չեզոքացնելն է:

Ես ինքս ոչ ռուսներին եմ մեղադրում, ոչ ամերիկացիներին, նրանք շարժվում են իրենց պետական շահերով և լավ են անում: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն այնքան փալաս տարածքի է վերածվել, որ նույնիստ ձևական առումով ոչ ոք Հայաստանի հետ հաշվի չի նստում և ամբողջ խաղը գնում է Ադրբեջանին ավելի լավ առաջարկ անելու շուրջ, իսկ ՍԵրժ Սարգսյանը ոչ միայն չի դիմադրում, այլ անգամ խաղում է հենց Հայաստանի շահերի դեմ` ակտիվ դերակատարություն իր վրա վերցնելով: Սա արդեն համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է:

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10203852906180394

Այս խորագրի վերջին նյութերը