Նաիրա Զոհրաբյան. Հայաստանը սահմանադրական բարեփոխումների իրականացման կարիք չունի
Ներկայումս Հայաստանը սահմանադրական բարեփոխումների իրականացման կարիք չունի, քանի որ ներկայիս Սահմանադրությունը կարող է լուծել երկրում առկա բոլոր խնդիրները` ներառյալ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավական և սոցիալական պետության կառուցման հարցերը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի հիմնական խնդիրները ոչ թե վատ օրենքների և Սահմանադրության առկայության մեջ են, այլ` օրենսդրական ակտերի նորմերի և դրույթների չկատարման: «Մարդու իրավունքները և ազատությունները Հայաստանում լիովին պաշտպանված են թղթի վրա, սակայն գործնականում դրանք անտեսվում են: Ահա թե ինչ է հարկավոր լուծել, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել, քանի որ կատարելով ներկայիս Սահմանադրության պահանջները` կարելի է իրական հաջողությունների հասնել իրավական և սոցիալական պետության կառուցման գործում»,- նշել է պատգամավորը:

ilur.am