Լրահոս

05.07.2014 12:53


Կիմ Չեն Ընը «թշնամու կղզու» գրավման զորավարժության հրամանատարն էր

Կիմ Չեն Ընը «թշնամու կղզու» գրավման զորավարժության հրամանատարն էր

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գլխավորել է երկրի հարավ-արևելքում հետևակային, ռազմածովային և ռազմաօդային զորքերի զորավարժանքների հրամանարությունը: Ըստ «ՑՏԱԿ» գործակալության հաղորդագրության` զորավարժությունների թիրախում «թշնամու կղզու գրավման» գործողություններն էին: Դրանց ընթացքում Կորեական ժողովրդական բանակի մարտիկների մասնակցությամբ կիրառվել են տարբեր տրամաչափի հրետանային զենքեր, ռազմանավեր, ներառյալ սուզանավեր, կործանիչներ:

«Պատմությունն ապացուցում է, որ երկրի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի անվտանգությունը կարելի է ապահովել միայն բանակի ամրապնդմամբ»,-զորավարժությունների ավարտին հայտարարել է Կիմ Չեն Ընը:

Այս խորագրի վերջին նյութերը