Կարծիք

05.07.2014 12:38


«Վա՛յ մեզ ….վա՛յ այս տականք իշխանություններին»

«Վա՛յ մեզ ….վա՛յ այս տականք իշխանություններին»

Վա՛յ մեզ ….վա՛յ այս տականք իշխանություններին…Ամերիկայի դեսպանը, որը մեր տան մեջ մեզ թելադրում է ,որ հանձնենք մեր հողերը, մեր իսկ արյան գնով ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Սուրբ մասունքները: Ինչ օրի ենք հասել, որ մեզ թելադրում են, թե ինչ անենք, մեր իսկ տանը: Հերիք չէ իշխանավորները մտել են մեր գրպաները,ու համառորեն դուրս չեն գալիս մի կողմ թողած արժանապատվությունն ու ինքնասիրությունը,մոռացել են նաև Հայրենիքի ու Հայրենասիրության մասին: Ինչ որ ռուս լրագրող մեքենայով արդեն մտել է Երկրիս բարձրագույն «օրենսդիր» մարմին հերիք չէ, ինչ որ ամերիկացի դեսպան էլ «խորհուրդ» է տալիս, թե անհապաղ հարկավոր է հանձնել հողերը, այն էլ սկզբի համար:

Խելքի՛ եկեք, այդ հողերը մեր ՍՈՒՐԲ ԸՆԿԵՐՆԵՐԻ, ԵՂԲԱՅՐՆԵՐԻ կյանքի գնով է ԱԶԱՏԱԳՐՎԵԼ և ԿՅԱՆՔԻ գնով էլ ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ... ՉՓՈՐՁԵ'Ք ԽԱՂԵՐ ՏԱԼ

ՀԱՅԸ շատ համբերատար է, բայց որ հարցը ՀԱՍԱՎ ԱՐՅԱՆ ԿԱՆՉԻՆ, ոչնչի առաջ չի կագնի:

Հակոբ Դաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը