Աշխարհ

05.07.2014 12:18


Պաշտոնական Անկարան հերքել է հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ տարածված լուրերը

Պաշտոնական Անկարան հերքել է հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ տարածված լուրերը

Պաշտոնական Անկարան հերքել է նախօրեին «Թարաֆ» թերթի տարածած լուրը, թե Թուրքիայի վարչապետ, երկրին նախագահի թեկնածու Ռեջեփ Էայիփ Էրդողանը նախապատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը հայտարարել է, որ սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Բիլգիչը հերթական անգամ նշել է սահամանը բացելու Թուրքիայի նախապայմանը` ասելով, թե հայ-թուրքական սահմանը փակվել է «Ադրբեջանի հողերի գրավման պատճառով»:

«Սահմանը բացելու հարցում առանցքային է լինելու բոլոր հարևանների հետ ունեցած խնդիրների լուծման համար Հայաստանի կողմից կամքի դրսևորումն ու համապատախսան քայլերի կատարումը»,- Թուքրայի ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ` ասել է Թանյու Բիլգիչը:

Այս խորագրի վերջին նյութերը