Քաղաքական

05.07.2014 11:00


Երվանդ Բոզոյան. «Այս իրավիճակից հետո հայ հասարակությունն իրավունք չուներ հանդուրժելու Գեղամյանի նման գործչի»

Երվանդ Բոզոյան.  «Այս իրավիճակից հետո հայ հասարակությունն իրավունք չուներ հանդուրժելու Գեղամյանի նման գործչի»

Galatv.am-ը գրում է: «Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները ձգձգվում են, անդամակցման գործընթացը՝ եւս: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նման անցման պարագայում դա բնական է համարում՝ նշելով. «Նման տիպի խնդիրները մի քանի օրվա մեջ բնականաբար չեն լուծվում, եւ կարծում եմ, որ չլուծված որոշակի խնդիրներ կան, առանց որոնց լուծման անդամակցությունը չի լինի: Առաջին խնդիրը կարծում եմ՝ այն տնտեսական դաշտն է, որը պետք է ձեւավորվի Հայաստանում, կարծում եմ՝ դա բավական պրոբլեմատիկ կարող է դառնալ ներկայիս իշխանությունների համար, որովհետեւ ամբողջ տնտեսական փաթեթը օրենսդրության պետք է փոխվի, մաքսային դրույքաչափերը պետք է բարձրանան՝ որոշ ապրանքների հետ կապված, որը կարող է բերել մասսայական թանկացումների, ինչից հավանաբար զգուշանում են ներկայիս իշխանությունները»:

Իսկ քաղաքական դրդապատճառներ քիչ է տեսնում, նշում է. «Չեմ կարծում, որ դա անմիջապես կապված է Հայաստանի հետ, Ռուսաստանը որոշակի ռեւերանսներ անում է Ադրբեջանին այդ ուղղությամբ, եւ բավական մտահոգիչ ռեւերանսներ են, եւ Ադրբեջանն, ինչպես միշտ, ուզում են ամեն ինչ եւ շատ, եւ կարծում եմ, որ ադրբեջանցիների ախորժակը բավական մեծ է, եւ բարեբախտաբար այդ գործարքը չի ստացվում»:

Իսկ օրեր առաջ Բաքվում հայկական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանի հայտարարությունից քաղաքագետն այսպիսի տպավորություն է ստացել. «Գեղամյանն, իմ տպավորությամբ, ոչ թե հայկական, այլ ռուսական պատվիրակության անդամ էր, գոնե իմ մոտ այդպիսի տպավորություն էր, այդ մարդու գործունեությունը կապ չունի Հայաստանի պետական շահի հետ, դա ակնհայտ է, եւ հասկանալի է, որ Ռուսաստանին դա շահավետ է, եւ փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ փորձելով ներքաշել պրոցեսի մեջ: Եվ ինքը նույնիսկ Ղարաբաղը համեմատեց Էլզաս-Լոթարինգիայի հետ, իսկ այդ տենդենցներն ինձ համար խիստ մտահոգիչ են, որովհետեւ հիմնական առեւտուրը գնում է Ադրբեջանի հետ, եւ Հայաստանն այստեղ դարձել է օբյեկտ, սուբյեկտի ֆունկցիա չի կատարում: Այդ իմաստով հիշեցնում է 20-ական թվականները, ցավոք Հայաստանի որոշ շրջանակներ աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում նաեւ Արտաշես Գեղամյանը»:

Մանրամասները՝ Galatv.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը