Լրահոս

04.07.2014 16:24


Եվրոպական երկրները, Ֆրանսիայի օրինակով, մտադիր են արգելել նիկաբը

Եվրոպական երկրները, Ֆրանսիայի օրինակով, մտադիր են արգելել նիկաբը

Ինչպես գրում է «The Local» թերթը, այսպիսի որոշում դատարանն ընդունել է արդեն երրորդ անգամ այն բանից հետո, երբ 24-ամյա մահմեդական կինը հագուստը խտրականություն դնող է անվանել և դիմել մարդու իրավունքների դատարան՝ պաշտպանելու սեփական իրավունքները։ Անսպասելի աջակցություն կինը գտել է ֆրանսիական իրավապահների կողմից։

Սակայն շատերի համար տարօրինակ էր այն փաստը, որ իրավապահ կազմակերպությունը պաշտպանում է նիկաբը՝ կնոջ դեմքն ամբողջովին ծածկող մահմեդական հագուստը։ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումն արձագանք է գտել եվրոպական այլ երկրներում։ Այն պաշտպանել է ավստրիական «Ազատություն» կուսակցությունը՝ նշելով, որ իսլամի նորմերը չեն պահանջում կանանցից ամբողջովին փակել դեմքը։ Կուսակցությունը մտադիր է հորդորել Ավստրիայի կառավարությանը նմանատիպ օրենք ընդունել։ «Դանիայի ժողովրդական կուսակցությունը» նույնպես կարծում է, որ պետք է նմանատիպ օրենք ընդունվի երկրում։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը