Աշխարհ

04.07.2014 15:26


Իրաքյան բանակը հարված է հասցրել իսլամիստների դիրքերին երկրի խոշոր նավթամշակող գործարանի շրջանում

Իրաքյան բանակը հարված է հասցրել իսլամիստների դիրքերին երկրի խոշոր նավթամշակող գործարանի շրջանում

Իրաքյան բանակը հարվածներ է հասցրել «ԻԼԻՊ»–ի խմբավորման դիրքերին Սալահ էդ Դին նահանգում՝ Բեյջի քաղաքից ոչ հեռու գտնվող նավթամշակող գործարանի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը։ Գործարանը Բեյջիում Իրաքի խոշորագույն ձեռնարկությունն է, որն արտադրում է վառելիք և քսուկներ ողջ երկրի համար։

«ԻԼԻՊ»–ի զինյալները ոչ մեկ անգամ են գրոհել իրաքյան բանակի դիրքերը նավթամշակող գործարանի մոտ, բայց այդպես էլ չեն կարողացել գրավել։ Հայտնի է, որ ռազմական գործողությունների ընթացքում կառավարական ուժերին աջակցել է օդուժը՝ իսլամիստների դիրքերին կետային հարվածներ հասցնելով։ Բացի այդ, հաջողվել է վերացնել երկու զրահամեքենա։

«ԻՌՆԱ» գործակալությունը նշում է, որ մարտի դաշտում կրած անհաջողությունները զինյալները լրացնում են Սալահ էդ Դին նահանգում խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային մահապատիժներով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը