«Վա՛յ մեր ազգին, որ Մանկավարժականի լավագույն շրջանավարտները էդ համալսարանի երեկվա շրջանավարտների պես են»
Վա՛յ մեր երեխաներին և մեր ազգին, որ մեր երկրի Մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտները էդ համալսարանի երեկվա շրջանավարտների պես են:
Ախր այլ բան չեմ կարող ասել, երբ էսօր նյութ կարդացի էն մասին, որ Սերժ Սարգսյանը երեկ գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտի, և, ըստ լուսանկարների, ապագա մանկավարժները մեծ հաճույքով, առանց խղճի խայթի, Սերժի ձեռքերից ընդունեցին էդ դիպլոմները, վերջում էլ մի հատ քաղցր-քաղցր ժպտալով նկարվել են նրա հետ: Եվ էս ամենը չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակին, չնայած էն բանին, որ հենց Սերժի թեթև ձեռքով է, որ երկրում գործազրկություն է ծաղկում, հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը, իսկ դասախոսների և դասատուների աշխատավարձը պարզապես խնդալու է և այլ բառով, քան «աղքատավարձ» անվանվել չի կարելի, և դա էն պայմաններում, երբ հենց մանկավարժների վրա է նաև դրված ազգը դաստիարակելու և երկրի ապագան կերտելու առաքելությունը: Բայց Սերժին դա չի հետաքրքրում. իր աշխատավարձը, ի տարբերություն նույն դասատուների աշխատավարձերի, հո միլիոն է, և դա էն պարագայում, երբ նա, բացի վնասից, էս երկրին ոչինչ չի տալիս:.
Դե ինչ, փաստորեն, մեր երեխաների մեջ շարունակելու են զարգացնել ստրկամտությունը և անմեղսունակությունը, քանի որ Սերժի ձեռքից, այն էլ՝ ժպիտը դեմքին դիպլոմ ընդունող մանկավարժը չի կարող սովորեցնել երեխաներին ազատ մտածել և պայքարել սեփական իրավունքների համար:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից