Քանի դեռ մենք ազգովի քնել ենք ներքաղաքական հարցերի լուծման «վրա», իսկ արտաքին քաղաքականության պատասխանատու ՀՀ ԱԳՆ–ն ու նախագահը մեզ վերածել են «տշվող» գնդակի, քրդերն ազգային գիտակցության պետականաստեղծ զարթոնք են ապրում։
Մինչ մեր իշխանություններն, իրենց արևին, պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակին՝ ինչ–որ անհասկանալի ծրագրով, ողջ աշխարհում ավելի հնչեղ է դառնում ապագա քրդական պետության զբաղեցնելիք տարածքի հարցը։ Այդ համատեքստում անմասն չի մնա Թուրքիան. բնական է։ Բնական է նաև այն, որ մենք էլ պետք է ադեկվատ արձագանքենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Արևմտյան Հայաստանը դիտարկվում է որպես ապագա քրդական պետության հնարավոր հատված։ Ինչպես գիտենք, Արևմտյան Հայաստանում բնակվում են բավական թվով քրդեր։ Քրդերի գիտակցությունը՝ որպես էթնիկ խմբի, ներկա փուլում գտնվում է արդիականացման փուլում՝ ազգաստեղծ, պետականաստեղծ մակարդակում։ Այս պայմաններում եթե Արևմտյան Հայաստանի քրդերը կարողանան ինքնորոշվել այդ տարածքում, ապա կարելի է արձանագրել ֆիասկո. իհարկե, մեր դեպքում։
Այսպես չի՛ կարող շարունակվել։ Արագ տրանսֆորմացիաների ենթարկվող աշխարհակարգը պետություններից արագ արձագանք է պահանջում։ Բոլոր այն պետությունները, որոնք ունակ չեն պատասխանել ներքին և արտաքին մարտահրավերներին, դատապարտված են կործանման։ Մենք պետք է լուրջ հետևություններ անենք ու գնանք զարգացման ճանապարհով։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բան՝ ձերբազատվել այն ամենից, ինչը խանգարում է երկրի զարգացմանը։
Մերի Մովսիսյան. «Այսպես չի՛ կարող շարունակվել»

Մերի Մովսիսյան