Քաղաքական

04.07.2014 00:39


ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը՝ մինչև տարվերջ. Սարգսյան–Պուտին հանդիպումը չի կայացել

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը՝ մինչև տարվերջ. Սարգսյան–Պուտին հանդիպումը չի կայացել

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հիմա էլ հետաձգվում է մինչև տարվերջ։ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատճառաբանելով, որ պայմանավորվածություն կար հուլիսի 3-ին հանդիպեին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, սակայն այդ հանդիպումը չի լինելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցը հուլիսի 3-ին պարզ կդառնա։

–Համոզված եմ, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք։ Մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք,– ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասել է Հ. Աբրահամյանը։

Նա նաև նշել է, որ ինքը հուլիսի 11-ին հանդիպելու է ՌԴ վարչապետի հետ և քննարկելու է ԵՏՄ–ին Հայաստանի միանալու հարցը.

–Մի քիչ սպասենք, և արդեն ավելի վստահ կասենք մեր տեսակետները, թե երբ կստորագրվի։ Բայց որ այս տարվա մեջ կստորագրվի, ես համոզված եմ,–հավելել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը