Մեկնաբանություն

04.07.2014 12:28


Այդ հարցն այլևս չտա՛ք

Այդ հարցն այլևս չտա՛ք

Այսօր քաղաքականությունից խոսում են բոլորը։

Ամեն անգամ, երբ ինքս ինձ ասում եմ, որ առօրյա կյանքում քաղաքականությունից չեմ խոսելու, չի ստացվում։

Եթե բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, դժգոհ է այսօրվա իրականությունից, նշանակում է՝ երկրում բացարձակ մեծամասնությունը քաղաքականացված է, ուզի թե չուզի։ Ու այստեղ ամենահետաքրքիրն է սկսվում։

Մեկ–մեկ այնպիսի՜ բաներ են ասում, հայտարարում կամ պնդում, որ անկախ քեզանից՝ մտածում ես՝ ձեզ այս իշխանությունը քիչ էլ է։ Տեսակ կա՝ անընդհատ բողոքում է, թե՝ «Այսպես էլ հնարավոր չի», «Ե՞րբ են սրանք գնալու, շնչենք», ու այսպես շարունակ։ Ականջներդ ուզում ես փակես ու փախչես կողքից... չի ստացվում։ Ստիպված ես խոսել հետը։ Ու երբ փորձում ես բացատրել, որ Հայաստանի խնդիրները կարճ ժամանակում կլուծվեն, եթե ադեկվատ իշխանություն լինի, տեսակն այդ տալիս է ամենատխմար հարցը՝ «Լա՛վ, ասենք՝ էսօրվա իշխանությունը գնաց, ո՞վ պիտի գա»։

Ու սկսում են անուններ տալ, ինչ–որ զառանցանքներ...

Վերջապես, հասկացե՛ք՝ Հայաստանի գործող իշխանությունն այնպես է ավիրել պետությունը, որ դա այսօր չեն հերքում միայն քաղաքական «դհոլներն» ու ՀՀԿ տատիկը։ Դուք ու մնացած բոլորը գիտեք վատ իշխանության գինը։ Սա՛ է գլխավորը։ Սրանի՛ց է կախված լինելու նոր իշխանության որակը։ Այսինքն, ով կգա իշխանության՝ կախված է լինելու նրանից, թե ինչպիսի իշխանություն ու դեմքեր մենք այլևս չենք ցանկանում տեսնել։ Չենք ցանկանում, որովհետև նորմալ զզվել ենք։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը