Կարծիք

04.07.2014 11:08


Աննա Մովսիսյան

Աննա Մովսիսյան

Երեկ ազատ, բայց սերժատու լրատվաալիքներից մեկը հայտարարում է՝ Կառավարությունը նշել է, որ ԵՏՄ Հայաստանի անդամակցության բոլոր խնդիրները լուծված են, բայց Հայաստանը ԵՏՄ–ին կանդամակցի մինչև տարվա վերջ։ Ինչպես տեսնում ենք, Սարգսյանի բաղձալի երազանքը՝ անդամակցել մինչև հունիսի 15-ը, չեղավ, մի հարց, իսկ այն, որ դա ուղարկեց հեռու տարեվերջ, շատ ավելի լուրջ հարց։
Մի կողմից մեզ հեռու տարեվերջ են ուղարկում անդամակցության հարցով, իսկ դա նշանակում է, որ այդպես էլ հնարավոր է՝ չդառնանք ԵՏՄ անդամ, քանզի ԵՏՄ–ն գործելու է 2015 թ. հունվարի 1-ից. ճիշտ է, մենք կարող ենք և դրանից հետո էլ անդամակցել, դրանից հետո էլ անգամ Ադրբեջանը կարող է անդամակցել, իսկ մենք, օրինակ, չէ։ Սցենարները բազմապիսի են, քանզի Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական գործընթացների կայուն ու տրամաբանական զարգացումը վերափոխվել է նրա անկանխատեսելի միանձնյա որոշումների։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին։ Անկեղծ եմ ասում՝ թող Սեյրան Օհանյանն այնքան ճիշտ դուրս գա, որ պետք եղած պահին երկիրը կարողանա պատասխան տալ թշնամական ագրեսիային առանց որևէ մեկի, այդ թվում՝ ՀԱՊԿ–ի օգնության։ Բայց դե, բոլորս հասկանում ենք, երբ ասելիք չկա, «ես ամեն ինչ կարամ»–ն է առաջ քաշվում։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին։ Սոցիալական լարվածությունը, տնտեսության անկումը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, որ պետք է վերացնել պատճառները՝ բռնել գլխից։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը