Աշխարհ

04.07.2014 10:50


Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հատուկ գործողության պայմանները

Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հատուկ գործողության պայմանները

Իսրայելը պատրաստ է դադարեցնել հատուկ գործողությունը Գազայի հատվածում, եթե հրեական պետության տարածքը դադարեցվի հրթիռակոծվել և հրետակոծվել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Եթե իսրայելական քաղաքների հրթիռային հարվածները դադարեցվեն, չի լինի նաև իսրայելական հատուկ գործողություն Գազայի հատվածում. արդյունքում հանգստություն կտիրի «Պաշտպանական սյուն» գործողությունից հետո», – ասել է հրեական պետության կառավարության ղեկավարը։ Վարչապետի խոսքերով՝ ռմբակոծությունների շարունակության դեպքում բանակային ստորաբաժանումները, որոնք տեղակայված են սահմանին, «ուժ են կիրառելու»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը