Ուկրաինայի Դոնեցկի շրջանի բնակիչներին խնդրել են տնտեսելով սպառել ջուրը, որի պաշարները հնարավոր չի եղել ավելացնել մարտերի պատճառով։ Այս մասին հաղորդում է Դոնեցկի շրջխորհուրդը։ Նախօրեին նորից խաթարվել է «Հյուսիսային Դոնեցկ–Դոնբաս» ջրատարի աշխատանքը ականի ընկնելու պատճառով, ինչի հետևանքով ջրի մատակարարումը կրճատվել է։
«Քանի որ ջրի պաշարները ռեզերվային ջրամբարներում ավելացնել չի հաջողվել, խնդրում ենք շրջանի քաղաքացիներին ջուրը խնայողաբար օգտագործել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ջուրը որոշ շրջաններ, հնարավորության դեպքում, հատուկ ջրատար մեքենաներով կմատակարարվի։
Դոնբասի բնակիչներին խնդրում են տնտեսել ջուրը

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։