Կարծիք

03.07.2014 15:37


«Վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի»

«Վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի»

39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին... Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ՝ ո՛չ։ Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը... Բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանն այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք...Շատ խոր վշտով և ցավ ապրելով եմ ասում այն, ինչ ասում եմ...Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, «քացու տակ քցել», ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին...և այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին...

Անչափ «ցնցված» և «հիացած» մեծն Ճանապարհային ոստիկանության «փոսի գայի» մականվամբ համակարգի «մեծահոգի» վերաբերմունքից և աշխատանքից...Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ, երբ, Աստված մի արասցե, ընկնում ես փորձանքի մեջ, վթարի մեջ՝ ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական ֆինանսական և հոգեկան մեծ կորուստներ, վնասվելով և դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դո՛ւ ես, ջարդուխուրդ լինողը դո՛ւ ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դո՛ւ ես, վիրահատություն տանողը դո՛ւ ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դո՛ւ ես, կողքից բողոքող չկա՛, ոչ ոք չի տուժել, բացի քեզանի՛ց, միակ շատ խոշոր չափերի տուժողը էլի դո՛ւ ես՝ բոլոր առումներով և բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո, բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները, այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո, քեզ վրա տուգանք են սահմանում 200.000 դրամի չափով...

Ի՞նչ կարող եմ ասել՝ ԲՐԱՎՈ!!!!!! Պարզապես հիացած եմ այս ամենով...երևի թե ինքներս մե՞զ վաճառենք, որ վճարենք այդ տուգանքները:

ԿԵՑՑԵ՛Ս, ԴՐԱԽՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳՈՂ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!

Դերասան Սեպուհ Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը