Կուստոյի թոռը ջրի տակ մնալու համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Հանրահայտ հետազոտող Ժակ Կուստոյի թոռը՝ Ֆաբիենը, գերազանցել է ջրի տակ մնալու տևողության իր իսկ պապի ռեկորդը։ Նա 31 օր անընդմեջ անցկացրել է ջրի տակ՝ բնակվելով «Ջրհոս» լաբորատորիայում։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ այնտեղ եղել է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ մահճակալներ, խոհանոց, ցնցուղ, օդափոխիչ և նույնիսկ՝ ինտերնետ։
Ցամաք դուրս գալուց հետո Ֆաբիենը լրագրողներին ասել է, որ իրեն հոյակապ է զգում և կկարոտի իր ստորջրյա տունը։
Իսկ իր ռեկորդով նա հույս ունի ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա։

7or.am