Համիդ Կարզայն օրենք է ստորագրել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցման մասին
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայն օրենք է ստորագրել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը կասեցնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Tolo News» տեղեկատվական գործակալությունը։
Սա արդեն երկրորդ քայլն է՝ նախաձեռնած Աֆղանստանի կառավարության կողմից՝ պաշտպանելու բանկերին միջազգային սև ցուցակ չընկնելուց։ Առաջինը նախորդ շաբաթ փողերի լվացման դեմ օրենքն էր։
Այս տարվա փետրվարին փողերի լվացման դեմ պայքարը նախաձեռնած խումբը զգուշացրել էր Աֆղանստանին, որ երկրի բանկերը կարող են ընդգրկվել սև ցուցակ, եթե կառավարությունը չաջակցի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին։ Հաղորդվում է, որ բանկերից շատերն արդեն դադարեցրել են իրենց աշխատանքը հանրապետությունում բանկային համակարգի անարդյունավետ կառավարման հետևանքով, որի պատճառով ստեղծվել են անտանելի պայմաններ ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ մասնավոր անձանց համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։