Լրահոս

03.07.2014 15:08


Կոլիզեյը հսկայական հանրակացարան է եղել

Կոլիզեյը հսկայական հանրակացարան է եղել

Հռոմեական Կոլիզեյ ամֆիթատրոնը, որը սովորաբար ասոցացվում է արյունալի տեսարանների և գլադիատորների մարտերի հետ, պարզվում է՝ ոչ միշտ է այդ նպատակին ծառայել։ Հնագիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Իտալիայի մայրաքաղաքի ամենահայտնի ճարտարապետական այդ հուշարձանը ուշ միջնադարում ծառայել է որպես հանրակացարան։ Հնագետները փաստեր են հայտնաբերել, որ սովորական հռոմեացիներն այնտեղ բնակվել են մինչև 1349թ., քանի դեռ շինությունը երկրաշարժիչ լրջորեն չի վնասվել։ Բուն ասպարեզը, որտեղ ժամանակին ընթացել են գլադիատորական մարտերը, ծառայել է որպես ախոռ և արհեսատնոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը