«Վեցնյակի» երկրները միջուկային խնդրով Իրանի հետ հանդիպում կունենան
«Վեցնյակի» երկրները Վիեննայում մի շարք երկկողմանի հանդիպումներ կունենան վեցերորդ փուլի բանակցություններում՝ Իրանի միջուկային հարցով առաջին գագաթաժողովից հետո։ Այս մասին հաղորդել է «Twitter»–ում եվրոպական դիվանագիտության մամուլի խոսնակ Մայքլ Մանը։
Գագաթաժողովը և ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Յուկյա Ամանոյի հետ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ–ի՝ Վիեննայի շենքում, որտեղ գտնվում է ՄԱԳԱՏԷ–ի կենտրոնական գրասենյակը։ Երկկողմանի հանդիպումները տեղի կունենան «Palais Coburg» հյուրանոցում։ Նախատեսվում է, որ վերջնական փուլը Թեհրանի միջուկային խնդրով կերկարաձգվի մինչ հուլիսի 20-ը, ժամանակահատված, որի ընթացքում կողմերը ձգտելու են հասնել երաշխիքների իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ՝ փոխարենը հանելով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։