Իսրայելը և ԱՄՆ–ը քաղաքացիների օֆշորային հաշիվների տվյալների փոխանակման պայմանագիր են ստորագրել
Իսրայելը և ԱՄՆ–ը երկկողմանի պայմանագիր են ստորագրել օֆշորային հաշիվների տեղեկատվության փոխանակման մասին, որոնք ամերիկյան քաղաքացիներն ունեն Իսրայելում, իսկ հրեական պետության քաղաքացիները՝ ԱՄՆ–ում։ Այս մասին այսօր հայտնել է իսրայելական «Հաարեցը»։
Փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի։ Առաջին փուլում Իսրայելը կփոխանցի ԱՄՆ–ին ամերիկացիների օֆշորային հաշիվների տվյալները, այդ թվում՝ հաշիվների մնացորդները 2014 թվականի ավարտի դրությամբ Իսրայելում։ Դա պետք է տեղի ունենա մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը, և քանի որ համաձայնագիրը դեռևս չի հաստատվել Իսրայելի Կնեսետի կողմից, երկրի իշխանությունները դեռևս չեն անցել դրա իրականացմանը։
ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությանը տեղեկատվության փոխանցման համար պատասխանատու է Իսրայելի հարկերի ու հարկահավաքման վարչությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ–ը կփոխանցի իսրայելցիների տվյալներն ԱՄՆ–ում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։