Քաղաքական

03.07.2014 13:47


Իվետա Տոնոյան. «Մեզ այս գործելաոճը ծանոթ է, մենք սովոր ենք»

Իվետա Տոնոյան. «Մեզ այս գործելաոճը ծանոթ է, մենք սովոր ենք»

Որոշ լրատվամիջոցներ երեկ հետևողականորեն լուրեր էին տարածում, թե իբր Վարդենիսի բնակիչները հրաժարվում են ընդունել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի օգնությունը: Այդ հրապարակումների մեջ նշվում էին տարբեր անհեթեթ պատճառներ: Այնինչ, իրականությունը բոլորս մեր աչքերով երեկ տեսանք Վարդենիսում և այսօրվա ռեպորտաժում:
Ինձ մնում է ավելացնել մեկ բան: Մեզ այս գործելաոճը ծանոթ է, մենք սովոր ենք: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսավորում է դասական երաժշտության համերգներ` հրաժարվում են տրամադրել դահլիճներ և համերգասրահներ, հիմնադրամը որոշում է վճարել ուսանողների ուսման վարձը` ռեկտորները սպառնում են հեռացնել այդ ուսանողներին, սահմանում ենք կրթաթոշակներ` խրախուսելու տաղանդավոր երիտասարդներին՝ տարբեր սպառնալիքներով ստիպում են հրաժարվել, պատրաստակամություն ենք հայտնում օգնել դպրոցներին` վախեցնում են տնօրեններին, մշտապես օգնության ձեռք ենք մեկնում թշնամու գնդակի տակ ապրող սահմանամերձ գյուղերին` մեր հետևից զազրախոսում են, և այսպես շարունակ…
Մենք միշտ, սակայն, աշխատելու և մարդկանց օգնելու տարբերակները գտնում ենք: Որովհետև չկա որևէ ուժ, որը կկարողանա պատնեշ հանդիսանալ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի և հայ ժողովրդի միջև:

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը