Լրահոս

03.07.2014 13:09


Սաուդյան Արաբիան 30 հազար զինծառայող է ուղղել Իրաքի սահման

Սաուդյան Արաբիան 30 հազար զինծառայող է ուղղել Իրաքի սահման

Սաուդյան Արաբիան մոտ 30 հազար զինծառայող է ուղղել Իրաքի հետ սահման։ Այս մասին հաղորդել է թագավորության հեռուստաընկերությունը։

Հունիսի 26-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը խոստացել էր ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու թագավորությունը ահաբեկչական հնարավոր սպառնալիքներից։ Այդպիսի որոշման միապետը հանգել է ԱԱԽ–ի նիստից հետո, որտեղ քննարկվել է իրավիճակը հարևան Իրաքում։ Այնտեղ «ԻԼԻՊ»–ի ծայրահեղ իսլամիստները լայն տարածքներ են գրավել և շարունակում են ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Իրավիճակը հանրապետությունում, սաուդյան ԱԳՆ–ի կարծիքով, կարող է վերաճել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի՝ անկանխատեսելի հետևանքներով ողջ Մերձավոր Արևելքի համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը