Կարծիք

03.07.2014 12:42


«Ցավում եմ կամազուրկ, անհայրենիք և դատարկ մարդկանց համար»

«Ցավում եմ կամազուրկ, անհայրենիք և դատարկ մարդկանց համար»

Երեկ վաղ առավոտից ես իմ ընկերների հետ Տավուշի մարզում էի, իսկ ավելի հստակ՝ Բարեկամավան, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր և Մովսես համայնքներում: Մենք այնտեղ էինք Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով և բաժանեցինք սահմանապահ գյուղերում կենսական նշանակություն ունեցող աջակցություն՝ ալյուր: Բարեկամավանից մինչև Մովսես լսեցինք միայն երախտիքի և օրհնանքի խոսքեր՝ ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Միայն ցավում եմ այն կամազուրկ, անհայրենիք և դատարկ մարդկանց համար, ովքեր իրենց հայ են համարում և մի լավ բան անելու փոխարեն փորձում են վարձկան լրագրողների միջոցով ապատեղեկատվություն տարածել. նույն Վարդենիսի օրինակը դրա վառ ապացույցն է: Կա՛նգ առեք և նայե՛ք՝ ինչ օրի է հասել Հայաստանը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը