Քաղաքական

03.07.2014 12:37


Էլ.էներգիայի թանկացումը մեղմելու Կառավարության լուծումը՝ ընդամենը 1000 դրամ անապահովներին

Էլ.էներգիայի թանկացումը մեղմելու Կառավարության լուծումը՝ ընդամենը 1000 դրամ անապահովներին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ բարձրացնելով.
1. Ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով
2.
Սոցիալական նպաստը` 1000 դրամով
3.
Եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով:

Նրա խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ):
2014թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը՝ շուրջ 800 դրամ:

Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն առաջարկել էր վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը