Աշխարհ

03.07.2014 10:17


Ճապոնիան չեղյալ կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ ընդունած մի շարք պատժամիջոցներ

Ճապոնիան չեղյալ կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ ընդունած մի շարք պատժամիջոցներ

Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Հյուսիսային Կորեայի դեմ նախկինում ընդունած մի շարք պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

«Առայժմ սա սկիզբն է: Մենք կգործադրենք հնարավոր քայլեր խնդրի վերջնական լուծման համար»,—ասել է Աբեն:

Պաշտոնական Տոկիոյի կողմից այս որոշումը կայացնելու պատճառը Հյուսիսային Կորեայում 1970-80-ականներին հատուկ ծառայությունների կողմից առևանգված և ԿԺԴՀ-ում բռնի կերպով պահվող ճապոնացիների ճակատագրերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է։

2006թ. Հյուսիսային Կորեայի դեմ Ճապոնիայի մտցրած պատժամիջոցներով արգելվում էին ներմուծման-արտահանման մատակարարումները, քաղաքացիների տեղաշարժը մի երկրից մյուսը, ինչպես նաև հյուսիսկորեական նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ:

Այս խորագրի վերջին նյութերը