Կարծիք

02.07.2014 18:20


Ալիկ Արզումանյանի «խիստ ընդդիմադիր» ասուլիսը. քննադատել «քառյակին», գովել Տիգրան Սարգսյանին և գեղամյանություն անել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ալիկ Արզումանյանի «խիստ ընդդիմադիր» ասուլիսը. քննադատել «քառյակին», գովել Տիգրան Սարգսյանին և գեղամյանություն անել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Այսօր ասուլիս է տվել նախկին արտգործնախարար, նախկին քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր, առաջին նախագահի նախկին զինակից, «Ժառանգություն» կուսակցության ցուցակի նախկին անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ և կոոպերատիվ ՀՀՇ–ի առայժմ ներկայիս անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Ասուլիսին այդ չէի անդրադառնա, եթե նա Սերժ Սարգսյանի մյուս հաճախորդների պես իրեն չպահեր ու դրանով իսկ չմատներ Բաղրամյան 26–ի փորացավը։
Ցավոք, Արզումանյանը միակ պայքարողը չէր, որին տարան պահեցին բանտում ու ցախավելով հեղափոխություն անող անհնազանդին դարձրեցին հլու-հնազանդ «պայքարիստ»՝ Սերժի ընդդիմախոսների ընդդիմախոս։

Ի դեպ, ցախավելի թեման այնքան հոգեհարազատ է Ալիկին, որ նա ինչից խոսում է կամ ինչ մտածում է, վերջում հիշում է կա՛մ ցախավելը, կա՛մ հավաքարարին։
Դե հասկանում եմ, դաժան են մեր իշխանավորները. հատրուկ են մարդուն փչացնում, դարձնում Տիգրան Սարգսյանի դեսպան դառնալը գովելու փաստաբան ու տանում կանգնեցնում Արտաշես Մամիկոնիչի կողքին, որտեղ արդեն իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Ալիկ Արզումանյանի մյուս կոլեգաները։

Տնաշենի Ալիկն այնքան է խորացել «ավլեմ թափեմ փոշին» թեմայի մեջ, որ անգամ «քառյակին» քննադատելու համար նշում է, թե իրենց բակի հավաքարարն էլ կարող էր այդ հարցերն առաջ քաշել՝ ոնց որ նրանք:

Նախ. ճիշն ասած մենք չգիտենք, թե բացի բակերն ավլելուց էլ ինչ հարցերում է խորացել Ալիկ Արզումանյանի կոլեգա հավաքարարը, և ինչ խորհուրդներ է տալիս նրան, որպեսզի «քառյակը» դա հաշվի առներ և կրկնվող հարցեր առաջ չքաշեր: Երկրորդ. իսկ ինչո՞ւ պետք է «քառյակը» մեր առօրյա, հասարակությանը հուզող հարցերին չանդրադառնա, այլ խոսի ինչ-որ տիեզերական՝ լուսատարիներով ու պարսեկներով չափվող հարցերի մասին, առաջ քաշի տիգրանսարգսյանական ոճով՝ կյանքից կտված աշխարհացունց գաղափարներ: Գուցե դա՞ է պատճառը, որ 6 տարի մեր ժողովրդին ստերով ու համաշխարհային բազմապիսի կենտրոններ ու տեխնոպարկեր բացող, բայց իրականում աշխարհի ամենավատ ցուցանիշներն ապահովող «օֆշորագետ» Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն Ալիկը գնահատում այն կարգի բարձր, որ իր կարծիքով ամերիկացիները պետք է իրենց շոյված զգան այդ նշանակումով:

Իսկ գուցե պատճառն այն է, որ երբ Ալիկ Արզումանյանի գործընկեր Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությանը ներկա էր գտնվել Տիգրան Սարգսյանը ու անգամ թամադություն արել, դրանից է մինչ օրս շոյված Արզումանյանը: Թե՞ ժամանակին բանտում Ալիկին այնպես են շոյել, որ Սերժ Սարգսյանի համար բոլոր կարևոր քայլերը նա պարտավոր է բարձր գնահատել՝ այս կամ այն ոճի մեջ դիվանագիտորեն մեկնաբանելով, որպեսզի անզեն աչքով չկարողանան միանգամից բացահայտել գեղամյանությունը:

Լավ, ասենք Արզումանյանը տարաձայնություններ ունի «քառյակի», նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հիմա ի՞նչ գաղափար է ինքն առաջ քաշում, ի՞նչ է ուզում մեր երկրի համար՝ ներկայում ու ապագայում, որ չի կարողանում կյանքի կոչել:
Իբր Հայաստանի արևմտյան կողմնարոշման կողմնակիցն է, բայց այդպիսի հրաշալի թեմա կա, համախոհներ կան, պարբերաբար հավաքվում են ու որոշում ակտիվանալ, բա մի օր փողոցում մի քանի բակի հավաքարար հավաքեք, թող իրենք Ալիկին ընտրեն «հավաքարարապետ», ու գնան ավլելով մեր իշխանություններին դուրս լցնեն, բա ինչի՞ փոշմանեցին այդ գաղափարից, սրանից էլ հարմար պա՞հ: Թե՞ Ալիկի ու մյուսների գործը քառյակին քննադատելն ու Տիգրան Սարգսյանին գովելն է։

Այո՛, իսկապես ցախավելի գործ կա, ու հարկավոր է նախ Բաղրամյան 26-ի դռների մոտ գետնին թափված հաճախորդներից մաքրել շենքի մուտքը, որպեսզի հետագայում հնարավոր լինի մտնել ու այնտեղից դուրս անել հիմնական մեղավորներին, թե չէ սրանց տրորես՝ հոտից կխեղդվես, ոտքով մի կողմ գցես՝ կկեղտոտվես, ցախավելո՛վ է պետք մաքրել, ցախավելո՛վ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1436072599997856&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը