Մեկնաբանություն

02.07.2014 17:15


Որքա՞ն կտևի գաղջ մթնոլորտը

Որքա՞ն կտևի գաղջ մթնոլորտը

Շատ մազալու դեմք է Սերժ Սարգսյանը։ Նա մի կողմից թանկացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ մյուս կողմից խոսում թանկացման հետևանքով տուժածների վիճակը թեթևացնելու մասին։

Սերժ Սարգսյանը հրապարակավ դրական է արտահայտվում ՀՀԿ–ի մասին, իսկ «տակից» իր լրատվամիջոցներին «քսի» տալիս նույն ՀՀԿ–ի դեմ։

Սերժ Սարգսյանը հայտարարում է Հովիկ Աբրահամյանին սատարելու մասին և միևնույն ժամանակ «1in.am»-ներին հանձնարարում հարձակվել նրա վրա։

Սերժն այնքան «նագլի» է և դեմագոգ, որ հոսանքի թանկացումը բարդում է վարչապետի վրա, թեև միայն չորքոտանիները չգիտեն, որ Նազարյան Ռոբերտի հանձնաժողովը գործում է Սերժի հրահանգով։ Հարցն այն չէ, որ Հովիկին պետք է պաշտպանել Սերժից (խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է), այլ այն, թե ինչպիսի դեմագոգիկ ու լկտի է իրեն պահում բիզնես–«կանտոռայի» վերածված Բաղրամյան 26–ը։

Ի դեպ, «Գեբելսյան» քարոզչամեքենան էժանագին «կոդ» է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ հոսանքը թանկացել է, քանի որ վարչապետը չի ուզում նեղել օլիգարխիային, և ստիպված ժողովրդից են հավաքում փողը։ Այսինքն, «Վերջի բոլշևիկն» իր «անկախ» լրատվամիջոցներով տարածում է այն միտքը, որ հոսանքն, ամեն դեպքում, պետք է թանկանար. ուղղակի հայհոյել է պետք ոչ թե օլիգարխիայի ձեռքը կրակն ընկած ու բարի Սերժին, այլ չար Հովիկ Աբրահամյանին։ Թե քանի ոչխարի կհամոզեն այս ապուշությամբ, արդեն էական չէ. քարոզչամեքենան իր «շտամպներն» ունի և այդ «շտամպներով» է աշխատում։

Իրականությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը պարզ թալանով է զբաղված, և հոսանքը թանկացել է թալանչիական ծրագրերի շրջանակներում։

Ուշագրավն այն է, որ ձգտելով ավարտին հասցնել Որոտանի կասկադի սեփականաշնորհումը՝ Սերժը գերշահույթների ակնկալիք ունի, և այդ իսկ պատճառով «էս գլխից» թանկացնում է հոսանքի գինը։ Ինչևէ։

Սերժ Սարգսյանի երկերեսանի ու դեմագոգ կերպարը երևում է նաև իր հաճախորդների վարքագծից։

Նա մի կողմից հայտարարում է, թե չի կատարելու ոչիշխանական քառյակի պահանջները (կատարել դրանք կնշանակի վտանգի ենթարկել սեփական բիզնես նախագծերը և հրաժարվել օդից փող բռնելու հնարավորությունից), իսկ մյուս կողմից իր հաճախորդների՝ ալիկարզումանյանների, աղասիենոքյանների ու մյուսների շուրթերով հայտարարում է, թե քառյակի 12 կետերը հեչ մի բանի պետք չեն ու նույնիսկ բխում են իշխանության շահերից։

Իսկ ամենամազալուն այն է, որ Սերժն իր հաճախորդների շուրթերով «քառյակին» մեղադրում է այն բանի համար, որ իրեն հենց այսօր չեն հեռացնում իշխանությունից, այլ թողնում են այդ գործը մինչև աշուն։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը պատվիրում է հայհոյել իրեն, որպեսզի կարողանա ժողովրդի վրա «տուլիտ» անել իր ժամկետանցներին ու հնարավորինս երկարաձգել գաղջ մթնոլորտը։

Բայց դե, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Այդ թվում՝ գաղջ մթնոլորտը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը