Ուկրաինական ուժայինները հայտարարել են երեք բնակավայրի վերահսկողության վերականգնման մասին
Նախորդ օրվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուժային գործողություն իրականացնելիս ուկրաինական բանակը վերականգնել է վերահսկողությունը երեք բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն։ Նրա խոսքերով՝ աշխարհազորայինների զինված խմբավորումները դուրս են մղվել Ստարիյ կարավան, Զակոտնոյե և Դրուզինկա բնակավայրերից։ Նա պնդել է, որ նախորդ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել աշխարհազորայինների 120 օբյեկտների՝ ոչնչացնելով զգալի կենդանի ուժ ու ռազմատեխնիկա։ Լիսենկոյի տվյալներով՝ նախորդ օրվա ընթացքում ուկրաինական բանակի չորս զինծառայող է սպանվել, այդ թվում՝ մեկ սահմանապահ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։