Կարծիք

02.07.2014 15:47


«Սեփական համակարգում գողերին բացահայտելու փոխարեն նորից ֆինանսական պրոբլեմը կոտրում են ժողովրդի գլխին»

«Սեփական համակարգում գողերին բացահայտելու փոխարեն նորից ֆինանսական պրոբլեմը կոտրում են ժողովրդի գլխին»

Այն, որ շարքային էլեկտրիկ աշխատելով՝ կարելի է բավականին լուրջ եկամուտներ ունենալ, հայտնի է բոլորին: Որ տեղամասի պետ լինելով՝ կարելի է լավ հարստանալ, ևս հանրահայտ է, էլ չասած մասնաճյուղերի տնօրենների ու Էլեկտրական ցանցերի այլ պաշտոնյաների մասին: Իսկ գաղտնիքը, իբր, կորուստների մեջ է: Էլեկտրաէներգիայի 30%,40%,50%, երբեմն նույնիսկ ավելի մեծ չափի կորուստները տարբեր տեղամասերում նորմալ են համարվում: Թե ինչպես են այդ կորուստները գոյանում, երևի շատերը գիտեն: Ու հիմա, արի ու տես, որ սեփական համակարգում գողերին բացահայտելու և միլիոնները շրջանառության մեջ վերադարձնելու փոխարեն նորից ֆինանսական պրոբլեմը կոտրում են ժողովրդի գլխին: Կարծում եմ` եզրակացություններն արված են:

Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը