16-ամյա արաբ անչափահասի դի է այսօր հայտնաբերվել Երուսաղեմի արևմտյան հատվածում գտնվող անտառում՝ բենզալցակայանի մոտ։ Այս մասին հաղորդել է իսրայելական երկրորդ հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ռադիոն կատարվածն անվանել է «վրեժի հնարավոր ակտ» երեք հրեա անչափահասներին առևանգելու և սպանելու համար։ Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես հայտնի չէ, բայց, հեռուստաալիքի տվյալներով, անչափահասը կարող էր առևանգվել և հետո սպանվել։ Ոստիկանությունը սկսել է պատահարի հետաքննությունը։
Երուսաղեմի անտառում 16-ամյա արաբի դի է գտնվել

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։