Կրամատորսկի փախստականների շարասյունը Ռուսաստանի սահմանի մոտ կրակահերթի է ենթարկվել
Կրամատորսկի 84 փախստական, որոնց Վլադիմիրսկի շրջան էին տանում, սահմանից 20 կմ հեռավորությամբ կրակահերթի է ենթարկել։ Այս մասին հայտնել է Վլադիմիրսկի շրջանի երեխաների իրավունքների լիազոր Գեննադի Պրոխորիչևը։ Նրա խոսքերով՝ կրակահերթից տուժածներ չկան։ Նա նաև նշել է, որ ավտոբուսներից մեկը խափանվել է, որի հետևանքով երեխաներին սահմանն անցկացրել են ձեռքերի վրա։ Փախստականներին կնստեցնեն ռուսական ավտոբուսներ և կուղղեն Վլադիմիրսկի շրջան։
Հիշեցնենք՝ հունիսից աճել է փախստականների հոսքը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններից Ռուսաստան Դոնբասի անկախության կողմնակիցների և կիևյան ուժերի միջև ռազմական գործողությունների համապատկերին։
Փախստականների ընդունմամբ մոտ 30 ռուսական շրջան է գործում, առաջին հերթին՝ Կենտրոնական Դաշնային շրջանը։
Կրամատորսկի փախստականների շարասյունը Ռուսաստանի սահմանի մոտ կրակահերթի է ենթարկվել