«Ակնհայտ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի դե՞մ, թե՞ օրը ցերեկով գողություն»
Ուրեմն, վերջապես գազօջախիս հարցը լուծեցինք և ոգևորված շտապեցինք այն տեղադրել, ու անակնկալը հենց այդ տեսքով է լինում` գազի հաշվիչ սարքը չկար: Առանց զգուշացնելու, առանց հարցնելու՝ Նոր Նորք վարչական տարածքի մասնաճյուղի գազի տեսուչի գլխավորությամբ, պետի հրահանգով, որոշում են, որ այն ինձ այլևս պետք չէ, քանի որ չէի օգտվում գազից և տեսուչին խնդրել էի գազը անջատել, սակայն կանխավ վճարել էի մեկ տարվա սպասարկման վարձը: Հարցիս, թե ինչ իրավունքով են վերցրել հաշվիչս, և մի՞թե դա բաժանորդիս, քաղաքացուս, անձիս իրավունքի բացահայտ ոտնահարում չէ, ստացա ապշեցուցիչ, ցնցող պատասխան: Ահա. «Չեք բնակվել տարուց ավելի, հետևաբար, կա օրենք, ըստ որի՝ հաշվիչը հանել-տարել են»:
Այսինքն, ինչպե՞ս չեմ բնակվել, բա ո՞ւր եմ եղել, բա որ չեմ բնակվել, ապա ինչո՞ւ եմ ամեն ամիս պարտաճանաչորեն վճարել մնացած կոմունալ վարձերը:
Իմ փոխարեն կարո՞ղ է այլմոլորակայիններն են մուծել վարձերը: Ուրեմն, պարտավոր էին, չէ՞, տեղյակ պահել բաժանորդին նման քայլ անելուց առաջ: Հիմա ինձ պատասխանե՛ք՝ նման քայլը ինչպե՞ս որակել՝ ակնհայտ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի դե՞մ, թե՞ օրը ցերեկով գողություն…
Հիմա ունե՞մ իրավունք՝ պահանջելու թե՛ կանխավճարս և թե՛ հաշվիչս. անշուշտ, ունեմ, և հենց այդպես էլ կանեմ, քանի դեռ ինձ համար անհասկանալի և անընդունելի է այս կազմակերպության գործելաոճը... Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
«Ակնհայտ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի դե՞մ, թե՞ օրը ցերեկով գողություն»
Հարցիս, թե ինչ իրավունքով են վերցրել հաշվիչս, և մի՞թե դա բաժանորդիս, քաղաքացուս, անձիս իրավունքի բացահայտ ոտնահարում չէ, ստացա ապշեցուցիչ, ցնցող պատասխան: Ահա. «Չեք բնակվել տարուց ավելի, հետևաբար, կա օրենք, ըստ որի՝ հաշվիչը հանել-տարել են»:
Այսինքն, ինչպե՞ս չեմ բնակվել, բա ո՞ւր եմ եղել, բա որ չեմ բնակվել, ապա ինչո՞ւ եմ ամեն ամիս պարտաճանաչորեն վճարել մնացած կոմունալ վարձերը:
Իմ փոխարեն կարո՞ղ է այլմոլորակայիններն են մուծել վարձերը:
Ուրեմն, պարտավոր էին, չէ՞, տեղյակ պահել բաժանորդին նման քայլ անելուց առաջ:
Հիմա ինձ պատասխանե՛ք՝ նման քայլը ինչպե՞ս որակել՝ ակնհայտ ոտնձգություն անձի սեփականության իրավունքի դե՞մ, թե՞ օրը ցերեկով գողություն…
Հիմա ունե՞մ իրավունք՝ պահանջելու թե՛ կանխավճարս և թե՛ հաշվիչս. անշուշտ, ունեմ, և հենց այդպես էլ կանեմ, քանի դեռ ինձ համար անհասկանալի և անընդունելի է այս կազմակերպության գործելաոճը...
Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից