Քաղաքական

02.07.2014 11:54


Արմեն Մարտիրոսյան. «Քառյակի տված ժամկետին շատ չի մնացել»

Արմեն Մարտիրոսյան. «Քառյակի տված ժամկետին շատ չի մնացել»

«Ժառանգությունը միշտ էլ արմատական փոփոխությունների կողմնակից է եղել և շարունակում է մնալ»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Բանախոսը ողջունել է Ազգային ժողովի ոչիշխանական չորս ուժերի համագործակցությունը՝ ցանկություն հայտնելով, որ այն խորհրդարանական համագործակցությունից ավելի լայն շրջանակ դուրս գա։ Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ամբողջական իշխանափոխության հարցը չի դրվում «քառյակի» օրակարգում, Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Մեկ կուսակցության ներսում է դժվար որոշումներ կայացնել, տարբեր կարծիքներ են լինում, և խորհրդարանական չորս ուժերն էլ տարբեր մոտեցումներ ունեն, 12 կետերն արդեն փոխհամաձայնության և փոխզիջման արդյունք են։ Քառյակի տված ժամկետին շատ չի մնացել, և պետք է սպասել աշնանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը