Սերգեյ Մարկեդոնով. «Թուրքիան գերազանցել է Ադրբեջանի՝ մեծ եղբայր լինելու սահմանը»
Եթե Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացնեն հայ-թուրքական հարաբերությունների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման երկկողմանի արձանագրությունները, ապա դա հետխորհրդային ժամանակաշրջանի համար կլինի ամենախոշոր փոփոխությունը Հարավային Օսիայի պատերազմից հետո։ Այդպիսի տեսակետ է հայտնել ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։
-Ինչպես երևում է, այս պահին՝ ժամանակից առաջ, հնարավոր չէ ինչ-որ եզրակացություններ անել, քանի որ հիմա սկսվում է միայն քաղաքական խորհրդատվության փուլը։ Ինչով դրանք կավարտվեն՝ դժվար է ասել։ Իմ տեսակետից՝ տեղի ունեցածի մեջ գլխավոր կարելի է համարել ոչ այնքան գոյություն ունեցող ինչ-որ աշխարհաքաղաքական սյուժեները, որքան հենց Հայաստանի և Թուրքիայի ներքին իրավիճակը։ Պետք չէ կարծել, որ այդ արձանագրությունները երկու հասարակությունների մեջ էնտուզիազմի նոպա կառաջացնեն՝ խաղաղություն և բարեկամություն հաստատելու առումով,-ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքերով՝ պետք է սպասել այնքան, մնչև գործը կհասնի խորհրդարաններում արձանագրությունների վավերացմանը։
-Դրանից հետո մենք կարող ենք խոսել ինչ-որ լուրջ փոփոխություների մասին։ Եթե վավերացումը տեղի ունենա, ապա այդ փոփոխություններն իսկապես շատ մեծ կլինեն. այն հավանաբար կդառնա նախկին Խորհրդային Միության տարածքում երկրորդ ամենամեծ փոփոխությունը՝ «հնգօրյա պատերազմից» հետո։ Հայ-թուրքական սահմանի բացումը լրջորեն կփոխի Բաքու-Երևան-Անկարա եռանկյունու հարաբերությունները։ Լուրջ կփոխվի նաև Ռուսաստանի դերը. եթե սահմանը բացվում է, ապա հարց է առաջանում՝ ինչպիսի՞ ֆունկցիա պիտի կատարեն ռուսական ռազմաբազաները Գյումրիում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այս հարցերը կառաջանան այն ժամանակ, երբ կանցնեն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացենլու քննարկումները,-ասել է քաղաքագետը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կզարգանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացից այդ հարցի տարանջատում. «Իհարկե, ամենից շատ դա Հայաստանն է ուզում, բայց դա ուզում է նաև Թուրքիան։ Մենք երկար ժամանակ նույնացնում էինք Բաքվի տեսակետը Անկարայինի հետ, չնայած այս երկու երկրների ազգային շահերը նույնը չեն։ Թուրքիան, իմ կարծիքով, գերազանցել է Ադրբեջանի՝ մեծ եղբայր լինելու սահմանը։ Հիմա նա մեծ հաշվով փորձում է խաղալ համակովկասյան թեմատիկայով»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի գիշերը Հայաստանը և Թուրքիան նախաստորագրել էին «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:

Ըստ «Ռեգնում»-ի