Աշխարհ

02.07.2014 11:25


Բեռլինում տեղի կունենա ՌԴ, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Բեռլինում տեղի կունենա ՌԴ, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

ՌԴ, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այսօր տեղի կունենա Բեռլինում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գերմանացի գործընկեր Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է նրա առաջարկը՝ Բեռլինում բանակցություններ անցկացնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 30–ի հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել կիևյան իշխանությունների և Ուկրաինայի հարավարևելյան շրջանների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների երրորդ փուլի անհապաղ կազմակերպմանը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը