Սարկոզիի հարցաքննությունը մոտ 15 ժամ շարունակվում է. նրա փաստաբանին մեղադրանք է ներկայացված
Նանտերում մոտ 15 ժամ շարունակվում է Նիկոլա Սարկոզիի հարցաքննությունը, որին կասկածում են ֆրանսիական արդարադատության կորպուսի հայտնի ներկայացուցչի հետ գործարքի մեջ մտնելու, սկանդալային «Բետանկուրի գործի» վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Ֆրանսիայի նախկին նախագահը բաժանմունք է հասցվել երեքշաբթի՝ ժամը 08։00–ին։ Դա երկրի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ դատական մարմինները թույլտվություն են տվել կալանքի տակ վերցնել երկրի նախկին նախագահին։ Դա նշանակում է, որ ֆորմալ Սարկոզին կարող է գտնվել քննիչների վերահսկողության տակ 24 ժամ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակը կարող է երկարաձգվել մեկ օրով։ Սակայն, «Ֆրանս պրես» գործակալության տվյալներով, շուտով նա կկանգնի դատարանի առջև, որը հարցաքննության արդյունքում կորոշի՝ Սարկոզիին մեղադրանք ներկայացնե՞լ, թե՞ հանել բոլոր կասկածները։
Մինչ այդ մեղադրանք է առաջադրվել Տերրի Էրզոգին՝ նախկին նախագահի փաստաբանին, որը պաշտպանում էր Սարկոզիին «Բետանկուրի գործում»։ Հենց նա, քննիչների կարծիքով, գլխավոր կապող օղակն էր Վճռաբեկ դատարանի քննիչի օգնական Ժիլբեր Ազիբերի հետ, որը, խախտելով բոլոր կանոնները, տեղեկատվություն էր փոխանցում հետաքննության ընթացքից։ Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։