Երեկ Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» և Հայաստանի չեմպիոն «Բանանցի» միջև: Հանդիպման 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած միակ գնդակը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց անդորրական թիմին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Երևանում:
Չեմպիոնների լիգա. «Բանանցը» պարտվեց Անդորրայում