Քաղաքական

02.07.2014 10:23


Ընդդեմ Տիգրան Սարգսյանի արդեն 1.413 ստորագրություն է հավաքվել

Ընդդեմ Տիգրան Սարգսյանի արդեն 1.413 ստորագրություն է հավաքվել

Ինչպես տեղեկացրել էինք, «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու:

«Change.org» կայքում մեկնարկած ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, կոռումպացված գործիչ, օլիգարխ, գող, ՀՀ ամենավատ վարչապետը, և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Մեկ օրում 1.413 մարդ միացել է ԱՀՖ–ի հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է ՀՀ պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:

Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը