Արմեն Հարությունյան. «Պիցցայի պարագաներով «բորշված» արտաքին քաղաքականությունը»
Հազիվ թե մեր երկրում մի միամիտը գտնվեր, որ հավատար, թե Արտաշես Գեղամյանը Բաքվում սեփական կարծիքն է հնչեցրել, երբ Ադրբեջանին հրավիրում էր մտնել Եվրասիական միություն, որով իբր կլուծվի նաև Ղարաբաղի հարցը: Իսկ այսօր արդեն բոլոր կասկածները փարատվեցին, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ. «Հայաստանը չի որոշելու՝ Ադրբեջանը մտնի՞, թե՞ չմտնի: Եթե մենք կտրականապես ժխտենք, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցի լուծողը մենք չենք»:
Այսինքն, եթե ուզենանք էլ՝ չե՞նք կարող Ադրբեջանի անդամակցությանը դեմ լինել: Բայց դա կարող է լինել երկու դեպքում. երբ ՌԴ-ն մեզանից պահանջում է Հայաստանի ու Ադրբեջանի միաժամանակյա անդամակցություն Եվրասիական միությանը, որպեսզի որևէ մեկը վետոյի իրավունքից հետագայում չօգտվի, մենք էլ ստիպված ոտուձեռ ենք ընկել ու Ադրբեջանին ենք համոզում, և երկրորդ՝ եթե անգամ Ադրբեջանը ցանկություն չունենա ներկայումս անդամակցել ԵՏՄ-ին, ապա Հայաստանը մտնելու է՝ պարտավորված լինելով հետագայում չխոչնդոտել Ադրբեջանի անդամակցությանը: Հիմա հարց է ծագում. մենք ո՞ւր ենք պատրաստվում մտնել, ինչո՞ւ, և, վերջապես, ի՞նչ կագավիճակով:
Մեր դիվանագիտությունն այնքան խղճուկ վիճակում է, որ Գեղամյանն Ադրբեջանին համոզելու համար օրինակ է բերում Էլզասն ու Լոթարինգիան: Մի կողմ թողնենք, որ այս օրինակը խոցելի է, քանի որ ավելի շատ տարբերություններ կան, քան նմանություն, բայց սա փոքրիշատե կարելի էր օգտագործել այն ժամանակ, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը Արևելյան գործընկերության շրջանակներում միաժամանակ ԵՄ-ի հետ ասոցացված անդամի կարգավիճակ ստանային: Բայց, երբ երկու երկրներն էլ հրաժարվել են այդ հեռանկարից, գոնե մեր իշխանությունները պիտի մի քիչ փոխեին նախկին ճառերի բովանդակությունը, այլ ոչ թե տեքստում ԵՄ-ի փոխարեն գրեին ԵՏՄ, դնեին Գեղամյանի ձեռքն ու ուղարկեին Ադրբեջանին համոզելու:
Այո՛, այսպես է լինում, երբ չորս տարի մանրակրկիտ սովորում ես պիցցա պատրաստել, համապատասխան հումք ես ձեռք բերում, թխման տեխնոլոգիային ծանոթանում, և մեկ էլ մի օրում որոշում ես գնալ ՌԴ ու բորշ պատրաստել՝ ձեռքի տակ եղած պիցցայի պարագաներով, ինչի արդյունքում ոչ թե բորշ ստացվեց, այլ՝ «բորշեցինք» մեր արտաքին քաղաքականությունը:
Եթե ցանկանում ենք, որպեսզի մենք ու Ադրբեջանը միասնաբար լինենք հետխորհրդային տարածքի որևէ համակարգում, գուցե հանգի՞ստ թողնենք Ստրասբուրգը ու հիշենք, որ կար մի ժամանակ, երբ մենք մի պետության կազմում էինք՝ ԽՍՀՄ-ում, որ էլի իբր էական չէր, թե Ղարաբաղն ու Նախիջևանը միութենական որ հանրապետության կազմում էին, բայց արդյունքում՝ կորցրեցինք Նախիջևանը, իսկ թե ինչ գնով ձեռք բերեցին Ղարաբաղի թեկուզ փաստացի անկախությունը՝ բոլորս գիտենք:
Ամեն օր սահմանի վրա մեր զինվորն է զոհվում, մեր բնակավայրերն է թշնամին գնդակոծում, իսկ մենք թշնամուն առաջարկում ենք Ղարաբաղը հանձնենք իրեն, որպեսզի նա համաձայնվի մեզ հետ միասին ընդհանուր միության մե՞ջ լինել: Միայն չասեք, թե մենք կարծում ենք, որ այդ դեպքում Ղարաբաղը Հայաստանի կազմում կլինի, կամ՝ անկախ: Հո չե՞ք մոռացել, որ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ոչ մի միության մեջ էլ մտնելու ցանկություն չունի, այդ դեպքում, ո՞րն է լինելու ԵՏՄ մտնելու նրա շահագրգռվածությունը, եթե ոչ Ղարաբաղի հարցի լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի:
Լավ, էլ ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որպեսզի հասկանանք, որ նա այսօր մեր երկրին ու Ղարաբաղին սպառնացող ամենամեծ վտանգն է, և էլ ի՞նչ լինի, որպեսզի հասկանանք, որ հարկավոր է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները՝ անձնական ու քաղաքական, միավորվել ու երկիրը փրկել այս աղետից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1435675843370865&id=100007853887323