Կարծիք

01.07.2014 16:50


Ա՛յ, հենց էս «մեծահոգության» համար պետք է Քաջ Նազարին թախտից շրխկոցով ցած գցել…

Ա՛յ, հենց էս «մեծահոգության» համար պետք է Քաջ Նազարին թախտից շրխկոցով ցած գցել…

Հարցն այն չէ, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեց 4 դրամով:

Շատ կարեւոր է վերջապես գիտակցել, թե որքան է Սերժ Սարգսյանը գնահատում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապրելու իրավունքը, մեծ հաշվով՝ կյանքը:

«Ապահով Հայաստան» կերտող անձի համար յուրաքանչյուր քաղաքացի արժե 4 դրամ:

Սերժ Սարգսյանն իր կյանքը միլիոններով է գնահատում, սեփական երիտասարդացումը՝ հարյուր հազարավոր դոլարներով, իսկ երկիրը, որը Քաջ Նազարի բախտով ղեկավարում է, նրա քաղաքացիների արժեքը գնահատում է 4 դրամ:

Ագահ ու բախտախնդիր մարդու համար ժողովուրդն անգամ մեկ լումայի արժեք չունի. ուղղակի նա «մեծահոգաբար» մեզ 4 դրամ է գնահատում:

Ա՛յ, հենց էս «մեծահոգության» համար պետք է Քաջ Նազարին թախտից շրխկոցով ցած գցել…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը