Ուկրաինայի արևելյան շրջաններից ավելի քան 25 հազար մարդ է տարհանվել
Ուկրաինական փրկարարները երկրի արևելքում մարտերի մեկնարկի պահից Ուկրաինայի այլ շրջաններ են տեղափոխել ավելի քան 25 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է ԱԻ ծառայությունը։ Վարչության տվյալներով՝ տարհանվածների 10222–ը երեխաներ են, 3.1 հազարը՝ հաշմանդամներ և տարեց մարդիկ։ Ամենաշատը քաղաքացիները տեղավորվել են Կիևի, Զապորոժիեի, Խարկովի, Օդեսսայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։ ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցով լիազոր Պավել Աստախովն այսօր հայտնել է, որ Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել ավելի քան 150 հազար փախստական. նրանց 48 ռուսական շրջաններ են ընդունում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։