Կարծիք

01.07.2014 15:54


Թանկացման համար պատասխանատուներին փնտրեք Բաղրամյան 26 հասցեով

Թանկացման համար պատասխանատուներին փնտրեք Բաղրամյան 26 հասցեով

Զարմանում եմ ու զայրանում այն մարդկանց անմեղսունակության վրա, ովքեր կարծում են, թե մեր երկրում այս կամ այն ոլորտում հարցերը լուծվում են ներքևում: Ավելին՝ եթե խոսքը էլեկտրաէներգիայի գնի նման կենսական նշանակություն ունեցող հարցի մասին է, ապա առնվազն միամտություն է կարծելը, թե թանկացման համար պատասխանատու է ՀԾԿՀ-ն: Սա այնքանով է միամտություն, որքանով կարծիքն այն մասին, թե հայ-թուրքական դիվանագիտական ֆուտբոլը նախաձեռնել է ԱԳՆ-ն, ոչ թե Սերժ Սարգսյանը կամ որ տնտեսության ոչնչացման համար առաջին հերթին պատասխանատու է էկոնոմիկայի նախարարը կամ առավելագույն դեպքում վարչապետը, բայց ոչ նախագահը. ինքը «հեչ» կապ չունի դրա հետ:

Եթե մարդիկ բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և դա անում են սեփական շահերի պաշտպանության, իրական քաղաքացիական ակտիվության ոգով, ապա դա միմիայն ողջունելի է: Բայց ցանկացած գործողություն պետք է ունենա իմաստ: ՀԿԾՀ-ի առջև բողոք կազմակերպելը զրկված է իմաստից: Բողոքը կազմակերպեք այս ամենի համար գլխավոր պատասխանատվությունը կրողներից:
Հուշում. փնտրեք Բաղրամյան 26 հասցեով:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը