Կարծիք

01.07.2014 14:53


«Եվս մի ընտանիք թքում ա անկուշտ ու անշնորհակալ որոշում կայացնողների վրա»

«Եվս մի ընտանիք թքում ա անկուշտ ու անշնորհակալ որոշում կայացնողների վրա»

Գրածս հնարավորինս հասցրեք հասցեատերերին։

Այսօր մեր գյուղից ես ու սիրելիս իջնում ենք Կապան, որ աշխատավարձ հանենք բանկոմատից ու մեր անձնական լավ առիթի առևտրի մեր բաժինն անենք, 36 դրամ է լինում հաշիվներիս, զանգում եմ, պարզվում ա՝ մեր պետությունը աշխատավարձ չի տալու, մինչև չստորագրենք, որ համաձայն ենք, որ մեզնից կուտակային պահեն, ինչպես նաև նախորդ ամիսների չպահածները նույնպես պահեն մեր աշխատավարձից. 77.420 դրամ աշխատավարձ ենք ստանում՝ օրական անհաշվելի ժամեր աշխատելու ու էս երկրում մի բան առաջ գցելու հաշվին, բայց, արի ու տես, որ ևս մի ընտանիք մոտակա ժամանակներս որ հաստատ չի կազմվելու, ևս մի ընտանիք մտածելու է երկիրը լքելու մասին, ու ևս մի ընտանիք թքում ա անկուշտ ու անշնորհակալ որոշում կայացնողների վրա երիցս. ես իմ մասնավոր բոլոր գործերը թողած՝ պետությունը մի մասնիկով էլ պետություն դարձնելու համար ինձ տվել եմ երիտասարդական ոլորտում Հայաստանը ճանաչելի դարձնելուն, և փոխարենն ունեմ 36 դրամ. կհայհոյեի, բայց արժանի այդ հայհոյանքը դեռ հորինված չի։

Փառանձեմ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը