ՀԷՑ-ի տնօրենը եռամսյակը մեկ ինքն իրեն պարգևատրում է 100 միլիոն դրամով
«Քառյակը»` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ տարածած համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անթույլատրելի է նման սոցիալական պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչպես նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած հաշվարկների մեջ որևէ հիմնավոր փաստարկ չկա: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀԷՑ-ի տնօրենն ու աշխատակիցներն իրենք իրենց պարգևատրում են մինչև 100 մլն դրամ պարգևավճարով. «Ես ինքս նման տեղեկություն ունեմ, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը եռամսյակը մեկ ինքն իրեն 100 մլն դրամով պարգևատրում է: Իսկ իրենից կարգավիճակով ավելի ցածր աշխատակիցներին տալիս է 20-ական մլն դրամ պարգևավճար: Այս դեպքում ՀԷՑ-ը կա՛մ պետք է պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունը հիմնավոր կերպով հերքի, կա՛մ պետք է պարզաբանում տրվի հարցին, թե ինչի՞ համար են նման պարգևավճարներ ստանում: ԲՀԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են խնդիրը, և ես վստահելով մեր փորձագետներին՝ ասում եմ, որ բացի ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքից՝ որևէ լուրջ պատճառաբանություն չկա սակագնի թանկացման համար: Ֆինանսական ճեղքվածք ունեն, թող իրենք իրենց 100 միլիոն դրամներով չպարգևատրեն»: