Կարծիք

01.07.2014 14:09


Հայկ Խաչատրյան

Հայկ  Խաչատրյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հապճեպորեն և արագ կայացրեց իր հերթական հակաժողովրդական որոշումը: Միայն Հայաստանը կարող է ինքնաբավ լինել էլեկտրաէներգիայով և տարածաշրջանում ամենաթանկ սակագնով հոսանք վաճառել իր երկրին: Վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը առանց որևէ աուդիտի 40 տոկոսով թանկացնել և փաթաթել ավելի քան 35 տոկոս աղքատություն ունեցող ժողովրդի վզին համարում եմ դրամաշորթության մարաթոն օրվա հացով ապրող քաղաքացու գրպանից: Եթե այս թանկացումը պիտի վերականգնի «Հայսատանի էլեկտրական ցանցերի» կասկածելի կայունությունը, ապա երկրի կայունության հիմքերին այն, վնասից բացի, օգուտ հաստատ չի բերի: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կյանքը օգոստոսից մեկ աստիճանով էլ կթանկանա, ինչը իր հետևից կբերի հիասթափության ու արտագաղթի մի նոր ալիք:

Հայկ Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը